ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Արգենտինայի ջունգլիներում՝ նացիստների թաքստոց

Արգենտինայի ջունգլիներում՝ նացիստների թաքստոց
23.03.2015 | 12:27

Արգենտինացի հնագետները ջունգլիներում ապաստարան են հայտնաբերել, որը կառուցել են նացիստները՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հնարավոր պարտությունից հետո այնտեղ թաքնվելու համար՝ գրում է The Guardian-ը: 3 շինությունները հայտնաբերվել են Արգենտինայի հյուսիսային հատվածում։ Բուենոս Այրեսի համալսարանի հետազոտողները գտել են նաև 5 գերմանական մետաղադրամ, որոնք ձուլվել են 1938-1941 թթ., ճենապակե ափսեի մասնիկ՝ «Պատրաստված է Գերմանիայում» գրառումով: «Հավանաբար, Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ շրջանում նացիստները բարձր ղեկավարների համար թաքստոցների կառուցման գաղտնի ծրագիր են մշակել՝ անապատներում, լեռներում, ժայռերում կամ ջունգլիներում»,- նշել է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելզոնը։ Ապաստարանն այդպես էլ չի օգտագործվել:

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ